Posted in Հայոց լեզու, Հաշվետվություն, Գրականություն

Հաշվետվություն. Մայրենի

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Ստեղծագործական աշխատանք

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Վելվետե շալվար. Վերլուծություն

Ինձ թվում է միշտ չի, որ կարելի է մարդուն իր հագուստով դատել: Ես սխալ եմ համարում այն, որ, եթե մարդու հագը ոչինչ չկա ուրեմն նա լավը չի, իսկ ինձ թվում է, որ ընդհակառակն է այնմարդիկ ովքեր չունեն հագուստ, ապրուստ և սնվելու հնարավորություն ապա նրանք ավելի դիմացկուն են, որովհետև նրանք շատ բաների միջով են անցել մինչև, որ հաց վաստակեն կամ հագուստ ճարեն:Շատ մարդիկ կան, որ արտաքինից վատն են, բայց ներքուստ շատ դիմացկուն և լավ մարդ: Ինձ համար անընդունելի է հագուստ չունեցող մարդկանց ձեռք առնել և վատ վերաբերվել: Եթե ես լինեի հարուստ մարդ ես բոլոր հագուստ չունեցողներին ամեն ինչով կապահովեի շորով, կոշիկով, տնով և այլն: Եվ իմ կարծիքով այս պատմվածքը մի քիչ էլ ուսուցողական է և մեզ շատ բաներ է սովորեցնում:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Խոնարհ աղջիկ. Վերլուծություն

Ինձ համար այս պատմվածքը մնաց կիսատ, որովհետև այս պատմվածքում ամեն մի կերպար մինչև վերջ չեր ներկայացնում հեղինակը, ամեն կերպար բնութագրելուց միշտ մնում էր կիսատ: Գլխավոր դերում տղան էր ով սիրահարվել էր գյուղի մի աղջկա ում անունը Խոնարհ էր:Տղան, երբ գյուղից գնաց նույնիսկ հաջող չարեց աղջկան ես չհասկացա ինչու, բայց ինձ թվում է, որ տղան վախեցավ Խոնարհի արձագանքից, նրան թվում էր, որ նա, երբ գնա Խոնարհի մոտ դիմացը կանգնի չի իմանալու, թե  ինչ պետք է խոսա: Ինձ թվում է Խոնարհն էլ էր սիրում տղաին, բայց դա կոչվում է լուռ սեր նա սիրում էր այնպես, որ տղան երբեկ չիմանա, և այդպես էլ եղավ տղան գյուղից գնաց և չիմացավ նրա հանդեպ ունեցած աղջկա սերը: Ինձ այդքան էլ դուր չեն գալիս այսպիսի պատմվածքներ, բայց այս մեկը բացառություն էր:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Հ. Սարոյան. Իմ սիրտը լեռներում . վերլուծություն

Վիլյամ Սարոյանի <<Իմ սիրտը լեռներում>> պիեսը ինձ շատ դուր եկավ:Ես սիրում եմ կարդալ և քննարկել իմ ընկերների և իմ ուսուցչուհու հետ, որովհետև ամեն մեկը իր կարծիքն է հայտնում և յուրաքանչյուրի կարծիքը ինձ հետաքրքիր է լսել:Ես միանգամից ուզում եմ խոսել տղաի կերպարի մասին, ինձ թվում է, որ տղան շատ հետաքրքրասեր և հայրիկին լսող էր, և հետաքրքիր է,որ տղան հորը դեմ չի գնացել, երբ իր հայրը նրան ասում էր գնա խանութ և առանց գումար ուտելիք բեր: Հայրը չէր ամաչում առանց գումարի ուտելիք վերցներ, ինձ թվում է հայրը գիտի, որ այդ ամենը ժամանակավոր է և կգա ժամանակ, որ հայրը իր բոլոր պարտքերը կվերադարձնի: Ես ուզում եմ խոսել նաև վաճառողի կերպարի մասին, ինձ թվում է վաճառողը շատ բարի էր, որովհետև նա տղաին մի քանի անգամ առանց գումար ուտելիք էր տվել, բայց դա նաև նշանակում է, որ վաճառողը վստահում է տղաի հորը և գիտեր, որ կվճարի բոլոր գումարները, կամ էլ նրա խղճի վրա ազդել էր տղան, բայց ինձ չի թվում, որ տղան այնպես է անում, որ ազդի վաճառողի խղճի վրա:Տղան ուղակի ցանկանում էր անել այն ինչ, որ ասել էր իր հայրը: Ինձ թվում է, որ հայրը այդ ամեն ինչը անում էր նաև իր տղայի համար և ինձ չի թվում, որ հայրը իր տղաի մասին չի մտածում: Ինձ դուր է գալիս կարդալ Սարոյան, որովհետև նա այնպիսի բաներ է գրում, որ քեզ մոտ խղճահարություն առաջացնի, ես սիրում այսպիսի պիեսներ և պատմվածքներ, ինձ դրանք դուր են գալիս:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ափոփում

մՍիրելի՛ սովորողներ, խնդրում եմ շտապ ուղարկել այս ամսվա  հետևյալ աշխատանքների հղումները․

  • «Հազարան հավք»-ը հեքիաթի վերլուծությունը
  • «Ավելորդը» պատմվածքի վերլուծությունը
  • Սահյանական ընթերցման հղումը
  • Ստեղծագործական աշխատանքների հղումները

Սեր

  • Թարգմանությունների հղումները

Ասեմ, որ ամսվա ձեր գնահատականը  մասամբ կախված է այս աշխատանքներից, այնպես որ, եթե կան աշխատանքներ, որ չեք կատարել, լրացրեք։ Սպասում եմ հղումներին․․․

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Հազարան հավք վերլուծություն

Այս պատմվածքի գլխավոր հերոսը Արեգն է ով ման էր գալիս հավքը:Արեգը մի նպատակ ուներ գտնել հավքը և նա իր նպատակի համար ամեն ինչ արեց, որպեսզի հասնի դրան:Այս պատմվածքում նաև կար մի իմաստուն պապիկ, իմ կարծիքով յուրաքանչյուր պատմվածքում էլ կարևոր է մի իմաստուն մարդու ներկայությունը, որովհետև նա կարող է փոխել և հերոսին և քեզ: Արեգը հավքը գտավ թագուհու մոտից, բայց թագուհին այնքան հմայիչ էր, որ Արեգը չդիմացավ և համբուրեց թագուհուն, բայց թագուհին պատմվածքի վերջում ամուսնացավ Արեգի հետ, որովհետև նա գիտեր, թե Արեգը ինչու էր գողացել նրանից հավքը:

Ես սիրում եմ այսպիսի պատմվածքներ որտեղ քեզ ամեն մի խոսքը մի բան սովորեցնում է և դու դրանից հետո կյանքին սկսում ես ուրիշ ձև նայել:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան

Ավելորդը

Ես կարդացի Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը:Այս պատմվածքի ասելիքը լավն էր, բայց ինձ համար Հաճի աղայի արարքը անընդունելի է, որովհետև ես սխալ եմ համարում՝ թողնել հարազատին և գնալ:Ես եթե լինեի Հաճիի փոխարեն, ինձ հետ կվերցնեի իմ քրոջը ինչ էլ որ լիներ՝ անկախ ամեն ինչից:Հաճի աղան շատ ագահ էր և նա քրոջ փոխարեն նախընտրեց իր ոսկիները և փողերը:Մի կողմից էլ ես հասկանում եմ Հաճիին․ նա եթե գումար և ոսկի չվերցներ, հետո չէր կարող իր ընտանիքը պահել, բայց ամեն դեպքում նա պետք է իր քրոջը ընտրեր՝ անկախ ամեն ինչից․ կարող էր մի քիչ էլ գումար իր հետ վերցներ: Բայց Հաճիի համար մեկ չէր իր քույրը, և նա ամեն պահի մտածում էր քրոջ մասին․ նա փոշմանեց, որ իր հետ չվերցրեց քրոջը:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Գրականություն

Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ։

Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր —
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քո՛ւյր…

Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փառք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՜ս որ
Դու հեռու ես —
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Արևառ-արևով վառված

Հրաբույր-կրակի բույր ունեցող

Բոսոր-արյան գույնի

ուրու-մեռելի ոգի, ուրվական

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Քայլք Աշոտ Բլեյանի հետ

Աշոտ Բլեյանի,Արևիկ Ներսիսյանի և Լուսինե Սարգսյանի նախաձեռնությամբ մենք քայլեցինք ամբողջ Երևանով:Այս քայլքի ընթացքում ես բացահայտեցի Երևան քաղաքը:

Մեր առաջին կանգառը եղավ Ծովակալ Իսակովի հուշարձանը:Աշոտ Բլեյանը պատմեց այդ հուշարձանի մասին:Հուշարձանի մոտ արտասանեցինք Հ.Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը: Հուշարձանի մոտ մի հսկիչ կար և նա մեզ առաջարկեց գնալ մի քարանձավ, և մենք գնացինք:Այն ճանապարհը, որով մենք գնացինք քարանձավ շատ գեղեցիկ էր և էքստրեմալ․ այն գտնվում էր Հրազդան գետի աջ ափին և այդտեղից գետը շատ գեղեցիկ էր երևում: Հետո մենք Հաղթանակի կամրջի տակով գնացինք Հրազդանի կիրճ:Հրազդանի կիրճից հետո շարժվեցինք Մանկական երկաթուղի: Ճանապարհը շատ աղտոտ էր։ Մենք երկաթուղիում մի քիչ հանգստացանք և շարժվեցինք դեպի Կոնդ թաղամաս: Մենք Աշոտ Բլեյանի հետ քայլեցինք Կոնդի գողտրիկ վայրերով և հասանք Սարյան փողոց:Այդտեղից Աշոտ Բլեյանը գնաց իր ճանապարհով, քանի որ նա հարցազրույցի էր, իսկ մենք գնացինք դպրոց:

Ինձ շատ դուր եկավ այս քայլքը, որովհետև ես սիրում եմ Աշոտ Բլեյանի հետ քայլել, որովհետև նրա հետ շատ հետաքրքիր է, նա գիտի շատ տեղեկություններ տվյալ բանի մասին և այդ ամբողջ տեղեկությունը նաև մեզ է պատմում և այդպես շատ արագ և հետաքրքիր է անցնում մեր ժամանակը: Ես նաև շատ բաներ իմացա իմ քաղաքի մասին, շատ տեղերում եղա, որոնց մասին նույնիսկ չէի լսել: