Posted in Ստեղծագործական աշխատանք

Սեր

Սեր

Ըստ լեգենդի, երբ Աստված զայրացել է բոլոր մարդկանց վրա նրանց բաժանել է երկու մասի և այնպես խառնել, որ ոչ մեկ իր երկրորդ կեսին չգտնի, ու այդ օրից հետո բոլոր մարդիկ փնտրում են աշխարհում իրենց մոլորված կեսին, որպեսզի լինեն լիարժեք, որպեսզի դառնան ներդաշնակ և ամբողջական, իսկ երբ գտնում են միշտ չէ, որ ճանաչում են իրար երբեմն նրանք  խոսում են տարբեր լեզուներով, երբեմն նույն լեզվով, բայց այնքան տարբեր, որ շատ բարդ է հասկանալը և նրանց ընդհանուր լեզուն դառնում է սերը:Սերն օգնում է ճանաչել քո միակ հարազատ հոգուն և, երբ վերջապես հոգուտ երկու կեսերտ գտնում են իրար այնքան ամուր են պահում, որ էլ երբեք չկորցնեն, չմոլորվեն մարդկանցով լի մայթերում չկիսատվեն նորից:Նրանք դառնում են մեկ մարմին, մեկ հոգի, մեկ հույս և մեկ սեր մեծ ու անկեղծ այլևս անժխտելի այլևս անհերքելի սեր որը փխրուն է ինչպես ծաղկաթերթիկը և ամուր ինչպես կամքը:Մենք գտնում ենք մեր սերը երբեմն մի քիչ շուտ, երբեմն ուշացած, երբեմն չհասկանալով, երբեմն գիտաքցված, մենք գտնում ենք, որ ճանաչենք երջանկությունը, որ թրթիռ լինի մեր սրտերում, որ արյունը հոսի երակներով ու ապրեցնի, որ վերջապես հասկանանք մայրամուտը արևածագի սկիզբն է լինում:

Թողնել մեկնաբանություն