Posted in 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եռօրյա ճամբար Վաղաշենում

1 օր

Առավոտյան ժամը 8-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից շարժվեցինք դեպի Վաղաշեն։ Ավտոբուսում շատ լավ էր անցնում։ Ճանապարհին մեզ միացան, նաև Վարսեր դպրոցից սովորողներ։ Մենք բոլորով ծանոթացանք և մտերմացանք:Երբ արդեն հասանք ժամբար, կրտսեր դպրոցի սովորողները մեզ հանձնեցին ճամբարը։ Իրերը տեղավորելուց հետո գնացինք ճաշելու, որից հետո էծ գնացինք լողալու։ Լողից հետո, երբ վերադարձանք ճամբար մեզ հյուր եկան Աշոտ Բլեյանը և Արսեն Աղաջանյանը։ Քննարկեցինք վրանային բնապահպանական ճամբարի առօրյան: Զրույցից հետո բակային խաղեր խաղացինք, իսկ հետո ընթրեցինք։ Իսկ երեկոյան խարույկ վառեցինք և բոլորով շրջանաձև նստեցինք խարույկի շուրջ և սկսեցինք ծանոթանալ, հարցերի միջոցով իրար ավելի լավ ճանաչեցինք:Երկար նստելուց հետո գնացինք քնելու:

2 օր

Առավոտյան վեր կացանք մարզվեցինք,որից հետո էլ նախաճաշեցինք։ Այս առավոտ մենք երեխաներով շուտ էինք վեր կացել խարույկ էինք վառել և նստել էինք խարույկի շուրջ: Այդ ամենից հետո մի քանի հոգով բաժանվեցինք տարբեր խմբերի և գնացինք տարբեր կողմեր աղբ հավաքելու: Աղբ հավաքելուց հետո գնացինք լողալու։ Լողալուց հետո երեխաներով հավաքվել էինք մի վրանում և խաղեր էինք խաղում ու խոսում էինք, խաղալուց հետո գնացինք ընթրելու, իսկ հետ նստեցինք խարույկի շուրջ և մնացինք մինչև ուշ գիշեր քանի որ դա մեր վերջին գիշերն էր։ Խարույկի շուրջ երկար նստելուց հետո գնացինք քնելու:

3 օր

Առավոտյան վեր կացանքև մարզվեցինք, որից հետո գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո բոլորը գնացին լողալու դեպի ափ, իսկ մենք 7 հոգով որոշեցինք գնալ անտառ, զբոսնելու ընթացքում մենք տեսանք մի քանի առեղծվածային վայրեր մենք այդ վայրերը լավ ուսումնասիրեցինք, որից հետո եկանք ճաշի: Ճաշելուց հետո Վարսերի սովորողներին սովորեցրեցինք մեր դպրոցական պարերից: Պարելուց հետո արդեն հավաքում էինք մեր իրերը, որովհետև մեր կրտսեր ընկերնրը ովքեր պետք էր մեզ փոխարինեին արդեն ճանապարհին էին: Ճանապարհին կանգ առանք Վարսեր գյուղում և հրաժեշտ տվեցինք այնտեղի սովորողներին։ Ճանապարհին կանգ առանք Հայրավանքում, իչանք ավտոբուսից և մտանք եկեղեցի, եկեղեցին գեղեցիկ էր։ Մենք շարունակեցինք մեր երթուղին, ճանապարհը շատ ուրախ և զվարթ անցավ: Արդեն հասանք Սուրբ Երրորդություն եկեղեցի և հրաժեշտ տվեցինք իրար։ Մենք շատ չտխրեցինք իրար հրաժեշտ տալուց, որովհետև միևնույն է սեպտեմբերի 1-ին իրար նորից տեսնելու էինք:

Կարծիք

Սա իմ առաջին վրանային ճամբորդությունն էր և առաջին անգամվա համար ես չեմ փոշմանում, որ գնացել եմ այդ ճամբարին: Այս ճամբարը շատ լավ հնարավորություն էր տեսնել մեր ընկերներին ունենալ նոր ընկերներ և իրար հետ անցկացնել մեր ժամանակը ուրախ և հաճելի, եթե էլի այսպիսի հնարավորություն լինի ապա ես չեմ հրաժարվի մասնակցել այդ ամենին:

Նկարների, ճամբարի հերթափոխի ընդունման և հանձման տեսանյութերը Հասմիկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջում։