Posted in Աշխարհագրություն 9

Տարեկան հաշվետվություն աշխարհագրությունից

Ինձ դուր է գալիս այս առարկան, ես սիրում եմ, երբ մենք տանը կատարում ենք աշխատանքները, իսկ հետո այն քննարկում ենք դասարանում բոլորով միասին, ամեն մեկը հայտնում է իր կարծիքը և սկսում ենք բանակցել մեկս մյուսի հետ և այդ ամենի հետ մեզ է միանում նաև ուսուցչուհին և այդպես ավելի հետաքրքիր է լինում: Իմ կարծիքով այսպես դաս անելը ավելի արդյունավետ է սովորողների համար և հասկանալի: Ինձ համար ամենալավ և հետաքրքիր դասը դա տրանսպորտի հիմնական տեսակներն են: Մենք այդ օրը շատ հետաքրքիր զրույց ունեցանք միմյանց հետ, քննարկեցինք, կարծիքներ հայտնեցինք և լսեցինք մյուսների կարծիքները, այս դասը ինձ մեջ տպավորվել է:

Շարունակել կարդալ “Տարեկան հաշվետվություն աշխարհագրությունից”
Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ-ն տնտեսության սպասարկման ոլորտ

Դասի հղումը

  1. Որո՞նք են սպասարկման ոլորտի զարգացման տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոնները:

Գլխավոր գործոններն են ՝ բնակչության թիվը և կազմը, երկրի տնտեսական զարգացման մակարդակը, կենսամակարդակը, աշխատանքային ռեսուրսների թիվն ու որակը և տարաբնակեցման բնույթը։

  1. Որո՞նք են մշակույթի, առողջապահության, առևտրի, սպասարկման ոլորտի մյուս ճյուղերի աշխարհագրական առանձնահատկթյունները:

Մշակույթի, առողջապահության, առևտրի, սպասարկման ոլորտի առանձնահատկություններից է բնակչության տեղաբաշխումը։

  1. Փորձե՛ք հիմնավորել՝ ինչո՞ւ կապն լրատվությունը այժմ գնահատվում են որպես երկրի ամբողջ տնտեսությունը սպասարկող հատուկ կարևորության ճյուղ:

  1. Որո՞նք են սպասարկման ոլորտի տարբեր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատկությունները:
Posted in Աշխարհագրություն 9

Տրանսպորտի հիմնական տեսակները

Դասի հղում։

  1. Բնութագրե՛ք և գնահատե՛ք ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը:

ՀՀ տրանսպորտեր, ավտոմոբիլային(մեքենա, ավտոբուս և այլն), օդային տրանսպորտ(ինքնաթիռ,վեռտալյոտ) և երկաթուղային(գնացք), ՀՀ-ն չունի միայն ջրային տրանսպորտ նրա աշխարհագրական դիրքի պատճառով: Բացի «Զվարթնոց»«Շիրակ» և «Էրեբունի» օդանավակայաններից՝ կան նաև 9 այլ օդանավակայաններ։ Ներկայումս դրանցից ոչ մեկը չի գործում։ Զգալի չափով ներդրումներ են պահանջվում, որպեսզի այդ օդանավակայանները համապատասխանեն ՔԱԳՎ-ի կամ ՔԱՄԿ-ի ստանդարտներին։ Քանի որ երկրի տարածքը բավականին փոքր է, այս օդանավակայանների կողմից մատուցվող ավիածառայությունները կարող են կենսունակ չլինել, հատկապես՝ ավտոճանապարհների բարեկարգման դեպքում։ Ստեփանավանի օդանավակայանը ամենաքիչ ներդրումները կպահանջի քաղաքացիական ավիացիայի վկայական ստանալու համար պահանջվող ստանդարտներին հասնելու համար։ Սակայն այն փաստը, որ օդանավակայանը «Շիրակ» օդանավակայանից ընդամենը 28 և Զվարթնոցից՝ 54 ծովային մղոն հեռավարության վրա է, վկայում է այն մասին, որ ներքին առևտրային ծառայություններն ամենայն հավանականությամբ կենսունակ չեն լինի։ Հետևաբար, օդանավակայանը հիմնականում կօգտագործվի ընդհանուր նշանակության ավիացիոն ծառայություններ մատուցելու համար։

Հայաստանի երկաթուղային տրանսպորտ։ Արևելյան Հայաստանում առաջին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումրի) 213,8 կմ երկարությամբ երկաթուղին շահագործման է հանձնվել 1899 թվականին։ 1902 թվականին սկսել են գործել Ալեքսանդրապոլ-Մասիս (149 կմ), Մասիս-Երևան (14 կմ) և Մասիս-Ջուլֆա ուղեմասերը։ 1913 թվականին ՀՀ ներկայիս տարածքում երկաթուղիների երկարությունը 362 կմ էր։ Երկաթուղային կանոնավոր հաղորդակցություն է հաստատվել Երևան-Թիֆլիս, Ջուլֆա-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս-Բաքու-Հյուսիսային Կովկաս-Կենտրոնական Ռուսաստան ուղղություններով։ Բեռնաշրջանառության մեջ գերակշռել են գյուղատնտեսական (հատկապես՝ հացահատիկ), սննդի ու թեթև արդյունաբերության ապրանքները։ Ներմուծվել են կերոսին, շաքար, կիսաֆաբրիկատներ, ցորեն, արտահանվել գինի, կոնյակ, միրգ, բամբակ, կաշի, մորթի, գորգ և այլն։

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ երկաթուղային ավտոմոբիլային, խողովակաշարային, օդային և էլեկտրահաղորդման տրանսպորտի տեղաբաշխումը:

Գործոնների մեջ են մտնում, աշխարհագրական դիրքը, տարածքը, շահերը և հարևան երկրների հետ եղած հարաբերությունները:

  1. Բնութագրե՛ք երկաթուղու նշանակությունը մեր երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերի զարգացման համար:

Մեր երկրում երկաթուղու արտաքին տնտեսությունը կապ ունի դրսի երկրների հետ, տեղափոխելով բեռեր և այլն:

Երկաթուղու ներքին տնտեսությունը դա զբոսաշրջությունն է:

  1. Ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար Իրան–Հայաստան միջազգային տարանցիկ երկաթագծի, գազամ ղի, նավթամուղի և ավտոմոբիլային ճանապարհային ﬕջանցքի կառուցումը:

Հեռանկարները կարող են լինել շատ լավ և մեզ համար և Իրանի, դա օգուտ է երկու երկրներին էլ:

Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության անասնապահություն

Դասի հղումը։

Այլ հղում՝ 1․

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Անասնապահության նախադրյալներն են բերրի հողը, առողջ կենդանիները, կերի առկայությունը և ֆերմերների առկայությունը:

Անասնապահության հոչընդոտներն են վատ եղանակները(անձրև, քամի, կայծակ և այլն), անմշակ հող և վիրուսներ:

  1. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Գյուղատնտեսությունը, բուսաբուծությունը և անասնապահությունը իրար հետ շատ մեծ կապ ունեն, որովհետև մեկը մյուսին կապված է, նրանք միմյանց օգնում են:

  1. Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

Ամռանը կենդանիների մեծամասնությունը ուտում է թարմ խոտ, բայց ձմռանը այդ խոտը չի լինում ինչն էլ հենց պատճառ է հանդիսանում գնել խանութից, պահեստավորված:

  1. Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:

Խոշոր եղջերավոր անասնաբծթյան տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այնուհանդերձ, որոշ շրջաններ առանձնանում են թե՛ անասունների գլխաքանակով և թե՛ բարձր մթերատվությամբ (Արարատյան դաշտ, Շիրակի, Լոռ և Գեղարք նիքի մարզեր): 2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազﬔլ է մոտ 600 հազ.: Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխուﬓերի շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների պահել ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել ﬔր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագյն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ:

Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը

Դասի հղումը։

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։
  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։
  2. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

Բուսաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն է: Այժմ տալիս է տնտեսության այս ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60%-ը:

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը:
Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները- նախագիծ

Նախագծի նպատակը-սովորողներին ծանոթացնել ՀՀ բնապահպանական իրավիճակին, հանրապետությունում առկա էկոլոգիական խնդիրներին, վերհանում կոնկրետ օրինակներով, ուսումնահետազոտական աշխատանքների ներկայացում:

Նախագծի ընթացքը-սովորողները ծանոթանում են ՀՀ-ի բնակլիմայական պայմանների առանձնահատկություններին, տնտեսության կառուցվածքին, դիտում են թեմային վերաբերող ֆիլմեր 1 2

Նախագծի արդյունքը-Սովորողները ռեալ պատկերացում են կազմում ՀՀ բնապահպանական իրավիճակի մասին, կարողանում են ձևավորել սեփական կարծիքը առկա խնդիրների շուրջ: 

Օգնող հարցեր

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայսատանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է: Հանրապետության աշխարահագրական դիրքի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ այն ծովերից բավականին հեռու է, որը բացասական ազդեցություն է թողնում ,կլիմայական պայմանների վրա: Կասպից ծովից Հայաստանի Հարապետության սահմանագիծը հեռու է 193, Սև ծովից 163, միջերկրական ծովից 750, իսկ Պարսից ծոցից շուրջ 1000 կմ: Հայաստանի Հանրապետության մակրևույթի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը, առանձին հատվախների քամիների արագությունը, գերազամացում է մեկ վարկյանում մինչև մի քանի տասնյակ մետրը:  Հայաստանի       հանրապետությույնունում կան  շատ քիչ    արդյունաբերական ապրանքներ   : Արձյունաբերության ոլորտում զարգացաց է պղնձամոլիբտենի և  ոսկու արդյունաբերությունը  :       Հայաստանը զուրկ է     վառելիքաէներգետիկ պաշարներից ,   զարգացաց է հէկերի և ջէկերից ստացվաց էներգիան   :   հիմնական զարգացած ճյուղը  գյուղատնտեսություն է   :  Բայց  եթե   կլիման    օգտակար  օգտագործեն կարան պետությունը զարգացնեն: Օրինակ այլնտրանքային   էներգիայի   ստացմաբ    հիմնականում քամու և   արևից   ստացման  էներգիան :

  1. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

ՀՀ բնօգտագործումը    շատ մեծ վնաս է հասցնում կլիմային և շրջակա միջավայրին    ավերելով ամեն ինչ  :օրինակ  ` հայտնաբերված պղնձի պաշարների 80-90%-ը գտնվում է Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում: Քաջարանի և Ագարակի հանքավայրերը բացի պղնձից պարունակում են նաև մոլիբդեն և կոչվում են պղնձամոլիբդենային:  ՀՀ պղնձամոլիբդենային հանքանյութի մեջ պարունակվում է շուրջ 15 մետաղ, որոնցից կորզվում է միայն պղնիձը, մյուսները դառնում են թափոն:      Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են: Հանքարդյունաբերության հասցված մյուս վնասը պոչամբարների կառուցումն է, որտեղ կուտակվում են տարբեր թունավոր քիմիական տարրեր: Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են թվով 19 պոչամբարներ, որոնցում կուտակված է շուրջ 220 մլն մ3 ապարներ:

Ընդերքօգտագործման հետևանքով աղտոտվում են նաև ջրային ռեսուրսները` հատկապես գետերը: Մասնավորապես գետերի աղտոման հիմնական պատճառ են դառնում պոչանքները, որոնք կուտակվելով պոչմաբարներում, ժամանակ ընթացքում թափվում են գետերի մեջ: ՀՀ-ում հետաքրքրին այն է, որ պոչամբարները շատ մոտ են կառուցված գետերին: Պոչամբարների հետևանքով աղտոտված գետեր է համարվում Ողջին, որի հովտում մոտավոր հաշվարկներով կան 150 մլն տ պոչանք, որոնք պարունակում են թելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, պղինձ, մոլիբդեն և այլն: Էկոլոգիական ճգնաժամային վիճակում է գտնվում նաև Դեգեդ գետը, որի աղտոտման պատճառ են դառնում Ալավերդու պղնձաձուլական և Ախթալային  լեռնահարստացուցիչ կոմբինատները:

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Հայաստանը հարուստ է նաև բնական հանքային ջրերով: Երկրում կան հարյուրավոր բնական ջրհորներ: 10 քաղցրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր և մի քանի աղբյուրներ: Սևանա լիճը աշխարհում ամենամեծ քաղցրահամ լիճն է 1400 քառ. կմ: Հայաստանը նաև լեռնային երկիր է՝ 90%-ը ծովի մակարդակից բարձր է  1.000 մետր։ Ամենաբարձր լեռը Արագածն է 4.090 մ:

  1. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ռեսուրսների օգտագործումը առաջնային  վնասում է  ՀՀ  կլիմայի բազմազանությանը ,    գետերին  և  ամբողջ շրջակա միջավայրին : ՀՀ-ում ընդերքօգտագործման համար տրամադրված տարածքները` 12109.1 հա,կազմում են ՀՀ ամբողջ մակերեսի ընդամենը     0.34 %-ը: ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցրել նաև շինանյութերի արդյունաբերությունը: Սրանք ազդում են շրջակա միջավայրի հատկապես հողաբուսական աշխարհի վրա: Ներկայումս շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Այսինքն ընդերքօգտագործումն ազդում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա: Ընդ որում ՀՀ-ում հիմնախնդիր է հանդիսանում մետաղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը այն տեսանկյունից, որ արտանետված թափոնները, որպես երկրոդային կամ տեխնածին հանքավայրեր նույնպես օգտագործվեն: Միաժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 % է կորզվում, մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%:  հսկայական տարացքներ են    վերածվում հողային զանգվածներ բուսական և կեդանական աշխարհն է  վնասվում :

  1. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

Իմ կարծիքով այս հարցին պետք է ավելի լուրջ նայել, քանի, որ այս հարցը շատ կարևոր և մարդկանց և բնության համար: Այստեղ պետք է, որպեսզի բյուջեն լինի, որը մեզ մոտ այդքան էլ լավ վիճակում չե, պետք են նոր տեխնոլոգիաներ:

Ամփոփում- տեսանյութի և ռադիոնյութերի միջոցով։

Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը

Դասի հղումը։

Այլ հղում՝ 1․2

  1.  Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները:

Մշակովի բույսերի շարում ամենամեծ
բաժինն են հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
որոնք կազմում են ցանքատարածությանների շուրջ 55%-ը: Դրանց մշակթյան համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում:

Պտղաբուծության համախառն բերքի վրա մեծ ազդեցություն են
թողնում մեր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները,
հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները:

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

Հայաստանի պետական պաշարների հաշվեկշռում գրանցված են 465 հանքավայրեր, որոնցից 196-ը շահագործվում է, 15-ը նախապատրաստվում է շահագործման, 248-ը պահուստային է, 6 հանքավայր գտնվում է մանրակրկիտ հետախուզման փուլում։ Հայաստանում հայտնաբերված են 60-ից ավելի օգտակար հանածոներ, որոնցից ավելի քան քառասունն ունեն արդյունաբերական նշանակություն։ Հայաստանի հանքավայրերից 24-ը մետաղային օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, երկաթ, ալյումին, ոսկի, արծաթ և այլն) հանքավայրեր են, որոնցից հինգը շահագործվում են։ 375-ը ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր են, որոնցից 145-ը շահագործվում են, այդ թվում՝ 198-ը երեսպատման շինարարական քարերի (գրանիտ, բազալտ, մարմար, կրաքար, տարբեր երանգի տուֆեր և այլն), 129-ը շինարարական նյութերի արտադրության հումքի (կրաքար, դոլոմիտ, ավազներ, կավեր և այլն), 11-ը բնագույն քարերի (փիրուզ, ագաթ, օբսիդիան, մարմարային օնիքս և այլն) և 37-ը բազմանպատակային օգտագործման հումքի (քվարցիտ, բենտոնիտային կավեր, աղեր, տրասներ, դոլոմիտ, կրաքարեր և այլն)։ 4-ը պինդ վառելանյութերի (ածուխ, տորֆ) հանքավայրեր են, երկուսը շահագործվում են։ Պինդ օգտակար հանածոների հանքավայրերը 403-ն են, որոնցից ներկայումս 152-ը շահագործվում են։ Հատուկ տեղ են գրավում ստորերկրյա քաղցրահամ, թերմալ և հանքային ջրերը, որոնցից են՝ Ջերմուկը, Արզնին, Բջնին և Հանքավանը։ Ստորերկրյա ջրերի հանքավայրերի թիվը 62-ն է, որոնցից 44-ը շահագործվում է։

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

Շատ մեծ դեր ունի, քանի որ այսչափ հանքավայրեր և ռեսուրսներ ունենալը շատ մեծ առավելություն է:

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը։

Եթե այս ճյուղը զարգանա և գնա ավելի հեռու, ապա շատ լավ կլինի, բայց սա կախված է բյուջեից:

  1. Ներկայումս ինչպիսի միջոցառումների համակարգ է մշակվում գյուղատնտեսության ճյուղի զարգացման համար։
Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նորագույն ճյուղերը

Դասի հղումը։

Այլ հղում՝ դասագրքի 152-154 էջ

  1. Բնութագրե՛ք արդյունաբերության նորագույն ճյուղերը, գնահատե՛ք դրանց դերը և տեղը համաշխարհային տնտեսության ﬔջ:

Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային արդյունաբերության կառուցվածքում արագորեն մեծանում է նորագույն ճյուղերի բաժինը: Դրանք այն ճյուղերն են, որոնց զարգացումը հենվում է նախ և առաջ գիտատեխնիկական առաջընթացի և կրթություն –գիտություն-արտադրություն կապերի հաստատման ու զարգացման, դրանց սերտաճման վրա: Դրանց շնորհիվ աշխարհի առաջավոր երկրներում ստեղծվել են տեխնոպարկեր և գիտաարտադրական կենտրոններ, որոնք մասնագիտանում են տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային տեխնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, լազերային տեխնիկայի և կենսատեխնոլոգիաների գիտական մշակման, դրանց արդյունքներն արտադրության մեջ և կենցաղում ներդնել գծով:

  1. Որո՞նք են նորագույն ճյուղերի զարգացման նախադրյալները ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետությունում առկա են բոլոր նախադրյալները նշված ոչ նյութատար և ոչ էներգատար, բայց գիտատար և որակյալ աշխատանք պահանջող ճյուղերի զարգացման համար: Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մի շարք այլ քաղաքներում բուհերի, գիտական կենտրոնների և որակյալ կադրերի առկայությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նշված ճյուղերի զարգացման համար:

  1. Ինչո՞ւ են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում գերակա
    ուղղություն, որո՞նք են նրա գործունեության հիﬓական ուղղությունները:

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների
(ՏՀՏ) ընկերթյնների հիմնական ուղղություններն են` ներկառուցված
ծրագրային ապահովման մշակումը և կիսահաղորդիչների նախագծումը,
ծրագրային ապահովման պատվերների և արտապատվերների
իրականացումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիմեդիա
նախագծումը, ինտերնետային ծրագրավորումը, վեբ ծրագրավորումը,
տեղեկատվական համակարգերի մշակումները և այլն:

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք բնական շինանյութերի խոշոր հանքավայրերը և արտադրության կենտրոնները:
  2. Ներկայացնել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները ՀՀ-ում։
Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը

Դասագրքի հղում՝ էջ 145-147

Նախագիծ

  • Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար եւ արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ եւ այլն) եւ օրգանական ծագման վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ եւ այլն), օգտագործվում են նաեւ մետաղաձուլության, անտառարդյունաբերության եւ այլ ճյուղերի արտադրությունների թափոնները:

  • Նշել Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ եւ ջրային ռեսուրսների շրջանում: Վերջին տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաեւ գիտական կենտրոնների մոտ` ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները, կամ էլ այն ձեռնարկություններին կից, որոնց արտադրական թափոններն օգտագործվում են որպես հումք: Երբեմն գործա-րանները դուրս են հանվում խոշոր քաղաքների տարածքներից, եթե դրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Հատկանշական է այն, որ Ճյուղի ձեռնարկությունները տեղաբաշխված են սահմանափակ թվով երկրներում եւ տարածաշրջաններում:Խոշոր քիմիական համալիրներ ստեղծվել են Տեքսասում (ԱՄՆ), Ռուրում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան), Դոնբասում (Ուկրաինա) եւ այլն:Քիմիականարդյունաբերությունը, ինչպես եւ մեքենաշինությունը, առավելապես ներկայաց-ված է զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա եւ այլն): Այստեղ զարգանում են հատկապես քիմիական արդյունաբերության գիտատար եւ նորագույն ճյուղերը (պոլիմերների, մանրաթելի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան 80%-ը:

  • Թվային քարտեզի վրա նշել Հայաստանի Հանրապետության քիմիական գործարանները և դրանցում թողարկվող արտադրատեսակները։
  • Ներկայացնել քիմաիական արդյունաբերության գործարանների կողմից առաջացող էկոլոգիական հիմնախնդիրները։
Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության մեքենաշինությունը

Դասի հղումը։

  1. Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ տեղ է գրավել մեքենաշինությունը:

Հայաստանի անկախացումից հետո տասնյակ մեքենաշինական ձեռնարկություններ փակվեցին, իսկ սարքավորումներն ու հաստոցները որպես ջարդոն վաճառվեցին Իրանում:

  1. Բնութագրե՛ք և գնահատե՛ք մեր երկրում մեքենաշինության զարգացման
    պայմանները:

Ինձ համար մեր երկրում մեքենաշինության զարգացման պայմանները լավը չեն:

  1. Թվարկե՛ք ՀՀ մեքենաշինության գլխավոր ճյուղերը և արտադրությունները:

ԽՍՀՄ-ում մեքենաշինության զարգացումն արտադրության բոլոր ճյուղերը գիտության և տեխնիկայի վերջին նվաճումների հիման վրա վերակառուցելու, հասարակական աշխատանքի արտադրողականության, բնակչության նյութական բարեկեցության և երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու վճռական պայմանն է։ Կազմել է երկրի սոցիալիստական ինդուստրացման, ԽՍՀՄ-ը բարձր զարգացած տերության վերաճելու հիմքը։ Մեքենաշինություն արտադրական առավել խոշոր խմբի 4 մեքենաշինության ու մետաղամշակման բաղկացուցիչ մասն է, որը ներառում է նաև մետաղսփրերի, մետաղակոնստրուկցիաների, մեքենաների ու սարքավորումների նորոգման արտադրությունը։

  1. Վերլուծե՛ք, թե  ՀՀ-ում ինչպիսի՞փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մետաղաձուլությունը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ սև ու գունավոր մետաղաձուլության: Սև ու գունավոր մետաղների հիմնական սպառողը մեքենաշինությունն է, որը առանցքային դեր է խաղում արդյունաբերության մեջ:

  1. Բնութագրե՛ք ճյուղի վիճակը և արդի հիմնախնդիրները շուկայական
    տնտեսության զարգացման պայմաններում: