Posted in Գրականություն

Ավելորդը

1․ Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Խան- քարվանսարա, իջևան, պանդոկ

 Ֆելդֆեբել- ենթասպայական աստիճան ցարական բանակում

Ատամ — մարդ

Զանգիններուն — հարուստների

Գյուգյում- պղնձե ջրաման

Խզակ- սահնակ

Իմտատ- օգնություն

2․ Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

Հաճիի տանջանքները իր

գործած սխալների համար

Մի շաբաթ անց Հաճի աղան պառկեց անկողնում։ Երևի ժամում մրսել էր։ Քրտնեցրին, ֆելդշեր բերել տվին։ Ոչինչ օգուտ չեղավ։ Եվ մի երեկո ճրագ վառելու ժամանակ Հաճին տերտեր ուզեց։ Հաճի մարը ծնկներն էր ծեծում և գողունի նայում Հաճի աղային, որ տեսնի, թե վտանգն անցնում է, թե ոչ։

3․ Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։

Հաճի աղա, Հաճի մար, Սրբուն, Հարսներ, Որդիներ, Տերտեր, Հարևաններ:

4․ Հաճի աղային․

բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Հաճի աղան շատ ինքնահավան և նյութապաշտ մարդ էր:

մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Իմ կարծիքով Հաճի աղան պետք էր իր հետ վերցնել իր քրոջը անկախ ամեն ինչից:

արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Ինձ համար Հաճի Աղաի միայն ճիշտ քայլը այն էր, որ նա ինչ էլ լինի իր ընտանիքի կողքին էր և մտածում էր նրանց մասին:

Թողնել մեկնաբանություն