Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա

Դաս 29.  (17.05 — 21.05)

§ 57. ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ.

1. Բերե՛ք գոլորշու՝ ներքին մեխանիկական էներգիայի վերածվելու օրինակներ: 

2. Ի՞նչ է ջերմաշարժիչը: 

3. Թվարկե՛ք ջերմաշարժիչների տեսակները: 

4. Ի՞նչն են անվանում ջերմաշարժիչի օգտակար գործողության գոր ծա կից: 

5. Ո՞վ է հայտնագործել շոգեմեքենան

Պատրաստել ուսումնական նյութ՝ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉ» կամ «ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ» թեմայով:

§53.ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 6 .

ՋՐԻ ԵՌՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿԱԽՈՒՄԸ ՆՐԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ԱՂԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ.

 Աշխատանքի նպատակը. Պարզել, թե ջրի եռման ջերմաստիճանը ինչ պ ես է կախված նրանում լուծված աղի առկայությունից: Սարքեր և նյութեր. մոտ 150 մլ թորած ջրով լի փորձանոթ, ջերմա չափ (120 0C-ից բարձր չափման սահմանով), ջեռուցիչ, 40-50 գ կերակրի աղ: 

Աշխատանքը կատարելու ընթացքը .

1. Ջերմաչափը դրեք փորձանոթի ջրի մեջ: 

2. Փորձանոթը դրեք ջեռուցիչի վրա և միացրեք այն: 

3. Սպասեք մինչև ջուրը եռա: 

4. Ջերմաչափի ցուցմունքը գրանցեք աղ յու սակում: 

5. Փորձանոթը վերցրեք ջեռուցիչից: 

6. Աղը լցրեք ջրի մեջ և խառնեք մինչև նրա լուծվելը: 

7. Փորձանոթը կրկին դրեք ջեռու ցիչի վրա և տաքացրեք մինչև աղա ջուրը եռա: 

8. Աղաջրի եռման ջերմաստիճանը գրան ցեք աղյու սա կում: 

Նյութը՝ ջուր:  Եռման ջերմաստիճանը, օ C Մաքուր ջուր Աղաջուր 9. Համեմատեք մաքուր ջրի և աղաջրի եռման ջերմաստիճանները. 

• Ի՞նչ արդյունք եք ստացել: Մա քուր ջրի եռման ջերմաստիճա՞նն է բարձր, թե՞ աղաջրի: • Ի՞նչ եզրակացություն կարելի է անել փոր ձի արդյունքում: 

• Ջրի եռ ման ջերմաստիճանը ինչ պ ե՞ս է կախված նրա նում լուծ ված աղի առկայու թյու նից: 

• Ի՞նչ եք կարծում՝ ﬕսը շուտ եփելու համար աղը սկզբո՞ւմ է պետք լցնել, թե՞ եփելուց հետո?Հարցեր՝

  1. Ինչո՞ւ է շատրվանի մոտ ավելի հով?
  2. Ինչո՞ւ են նույնիսկ ուժեղ անձրևից հետո վարդի թերթիկները չոր մնում?

Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևյթի վրա ազդող ճնշուﬕց և հեղուկում լուծված նյութերից: 

ՓՈՐՁԱՐԱՐԿԱՆ ԱՌԱՋԱԴՐՆՔՆԵՐ.

1. 1.Երկու ﬕ անման ափսեների ﬔ ջ լցրեք նույն քանակությամբ ջուր (ասենք՝ երեքական ճաշի գդալ): Առաջին ափսեն դրեք տաք տեղ, երկրոր դը՝ սառը: Չափեք այն ժամանակաﬕ ջոցները, որոնց ընթացքում գոլորշիանում են երկու ափսեների ջրերը: Բացատրեք գոլորշիացման արագությունների տարբերությունը: 

2. Կաթոցիկից թղթի վրա ﬔ կական կաթիլ ջուր և սպիրտ կաթեցրեք: Չա փեք ժամանակը, որն անհրաժեշտ է դրանց գոլորշիացման համար: Այդ հեղուկներից որի՞ ﬕ ջմոլեկուլային ձգողության ուժն է ավելի փոքր: 

3. Նույն քանակի ջուր լցրեք բաժակի և ափսեի ﬔ ջ: Չափեք ժամանակը, որի ընթացքում ջուրը կգոլորշիանա: Բացատրեք ջրի գոլորշիացման արա գու թյունների տարբերությունը:

Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա

§50.Գոլորշիացում և խտացում:

§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

§52.Շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Քննարկվող հարցեր՝                              

1.Ինչ է շոգեգոյացումը:

Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակ կոչվում է շոգեգոյացում

2. Ինչ է գոլորշիացումը:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

3. Ինչ է խտացումը:

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։

4. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Գոլորշի, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած:

5. Որ պրոցեսն են անվանում եռում:

Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը

6. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

7. Ինչն են անվանում շոգեգոյացման  ջերմություն:

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

8.  Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

§50.Գոլորշիացում և խտացում:

§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

§52.Շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Քննարկվող հարցեր՝                              

1.Ինչ է շոգեգոյացումը:

Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակ կոչվում է շոգեգոյացում

2. Ինչ է գոլորշիացումը:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

3. Ինչ է խտացումը:

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։

4. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Գոլորշի, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած:

5. Որ պրոցեսն են անվանում եռում:

Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը

6. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։

7. Ինչն են անվանում շոգեգոյացման  ջերմություն:

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

8.  Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Posted in Ֆիզիկա

ՆՅՈՒԹԻ ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

§47.Նյութի ագրեգատային վիճակները:

§48.Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

§37.Հալման տեսակարար ջերմություն: 

Քննարկվող հարցեր՝

  1. Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Նյութը կարող է լինել պինդ հեղուկ գազային վիճակներում:

  1. Որոնք են ջրի ագրեգատային վիճակները: 

Ջրի ագրեգատային վիճակներն են պինդ գազային հեղուկ:

  1. Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Պնդացումը  այն է, երբ հեղուկ վիճակից դառնում է պինդ  վիճակ Օրինակ. Ջրից դառնում է սառույց:

  1. Որ պրոցեսն է կոչվում հալում:

Հալումը  այն է, երբ  պինդ մարմնից նյութը սկսում է հալել Օրինակ. Սառույցից դառնում է ջուր վիճակ:

  1. Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

  1. Ինչ է հալման ջերմատիճանը:

Այն ջերմաստիճանը, որի ժամանակ սկսում է հալումը և ավարտվում, անվանում են նյութի հալման ջերմաստիճան:

  1. Ինչ է գոլորշիացումը:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեացումը կոչվում է գոլորշիացում։

  1. Ինչ է խտացումը:

Խտացումը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գոլորշին չի շփվում հեղուկի հետ:

  1. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Հագեցած գոլորշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշին է։

  • Posted in Ֆիզիկա

    Ֆիզիկա

    Տեսակարար ջերմունակություն.

    §45. Ջերմային հաշվեկշռի հավասարումը.

    Առաջադրվող հարցեր՝

    1.Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

    Ջերմունակությունը բնութագրում  է մարմնի ջերմային հատկությունները:


    2. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:

    Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխմանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:


    3. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

    Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հակությունները:

    4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

    1Ջ(կգ*0C)


    5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

    c=Q/m(t2-t1)


    6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

    Ծովափնյա բնակիչները լավ են զգում ջրի մեծ տեսակարար ջերմունակության ազդեցությունն իրենց վրա: Պատճառն այն է, որ ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում գարնանը, այլև դանդաղ էլ սառչում են աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:


    7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

    Q=cm(t2-t1)


    8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

    Եթե ջերմափողունակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացված է արտաքին միջավայրից ապա դա նշանակում է, որ այդ մարմինների ջերմությունը ինչ-որ ժամանակ հետ կհավասարվի: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է:


    9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

    Պատրաստել ուսումնական նյութ «Ինչ է կալորիան»  կամ «Տարբեր մթերքների կալորիականությունը» թեմաներից որևէ մեկով, տեղադրել բլոգում և հղումն ուղարկել ինձ:

    Թեմատիկ գրավոր աշխատանք՝ «Ներքին էներգիա»

    Դաս 24.    (12.04-16.04)

    §42. Կոնվեկցիա.

    §43.Ճառագայթային ջերմափոխանակում .

    Առաջադրվող հարցեր՝

    1.Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը: 

    2.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

    3.Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը: 

    4.Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

    5.Ինչպես է գոյանում ամպը:

    6.Ինչպես է առաջանում քամին:

    7.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

    8.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

    9.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

    10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

    11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

    12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

    Դիտեք թեմային կից պատրաստված պրեզենտացիան՝

    https://my.visme.co/view/rxy34v9n-

    https://my.visme.co/view/g7zjwzdo-

    Способы изменения внутренней энергии.

    Два способа изменения внутренней энергии

    Науколандия. ФИЗИКА

    Posted in Ֆիզիկա

    Ֆիզիկա

    Ճառագայթային ջերմափոխանակում .

    Առաջադրվող հարցեր՝https://lh6.googleusercontent.com/4mdPmQm-g0qSKmYrUuCkU93-9VLVcnA6GpCrO9Ef_f3MvcCPmV791Wa5AqINzQ2WcWIN5NGO4SqdKUq4scnNl6MVK014ZYm_4y7U-yWSJ6aJcmsa2AAgBKUpTL2iTpoWKmQNvMbL

    1.Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:

    Ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտերի միջև տեղի է ունենում հետևյալ կերպ։Օդի անհավասարաչափ տաքացմամբ պայմանավորված ջերմությունը կարող է շատ արագ փոխանցվել մի տեղից մյուսը։Տաքանալիս օդը ընդարձակվում է և նրա խտությունը դառնում է ավելի փոքր քան շրջապատող սառը օդինը։Այս դեպքում ելնելով Արքիմեդյան օրենքից, որտեղ տաք օդի վրա ազդող աքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը  ստիպելով , որ նա բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառը օդը իջնի ներքև։Տեղի է ունենում սառը և տաք օդի շերտերի մեխանիկական խառնում, որն ուղեկցվում է ջերմափոխանակմամբ։ Ջերմափոխանակումը հիմնված է կոնվեկցիաի օրենքի վրա։

    2.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

    Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:

    3.Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

    Կոնվեկցիայի երևույթը մեծ դեր ունի բնության մեջ։Նրա շնորհիվ մթնոլորտի օդը շարունակ խառնվում է ,որի հետևանքով երկրի բոլոր վայրերում օդն ունի գրեթե նույն բաղադրությունը։ Քննարկենք հետևյալ փորձը։Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք  վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

    4.Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

    Փորձասրվակի մեջ մի կտոր սառույց դնենք և վրան սառը ջուր լցնենք: Սրվակը վերևից տաքացնելիս՝ ջրի վերին շերտերը սկսում են եռալ մինչդեռ ջրի ստորին շերտերը սառն են մնում, անգամ սառույցը չի հալչում: Սա բացատրվում է նրանով, որ տաքացման այս եղանակի դեպքում կոնվեկցիա չի կատարվում: Տաքացած շերտերը բարձրանալու տեղ չունեն. դրանք առանց այդ էլ վերևում են: Իսկ ստորին սառը շերտերը այդպես էլ կմնան ներքևում:

    5.Ինչպես է գոյանում ամպը:

    Երբ ջուրը տաքանում է այն գոլորշիանում է վերև և միանալով իրար առաջանում է ամպ:

    6.Ինչպես է առաջանում քամին:

    Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, տաք և սառը օդերի խառնուրդից առաջանում է քամի:

    7.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

    Կոնվեկցիան պինդ մարմիններում հնարավոր չէ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն:

    8.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

    Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի ձև է, որով իրականցվում է լիցքավորված մասնիկների փոխազդեցություն: Էլեկտրամագնիսական ալիքը կարող է գոյություն ունենալ նյութի հետ կամ նյութից դուրս։

    9.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

    Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:

    10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

    Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն։Օրինակ՝ ձեռքը ներքևից մոտեցնելով հոսանքին միացված էլեկտրական արդուկին զգում ենք թե ինչպես է ջերմությունն արդուկից հաղորդվում մեր ձեռքին։Արդուկի և ձեռքի միջև կա օդի շերտ։Սակայն օդը վատ ջերմահաղորդիչ է, նշանակում է ,որ ջերմությունն արդուկից մեր ձեռքին ջերմահաղորդականությամբ չի փոխանցվում,չի փոխանցվում նաև կոնվեկցիայով ,ուրեմն՝ ջերմությունը մեր ձեռքին հաղորդվում է ճառագայթային ջերմափոխանակմամբ։

    11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

    Ջերմային ճառագայթումը ավելի արագ կլանում են սև մարմինները: Ամռանը խորհուրդ չեն տալիս կրել մուգ հագուստ, քանի որ այն ավելի արագ է ջերմություն փոխանցում, քան ավելի վառ գույները, հատկապես ՝ սպիտակը:Այսինքն՝ մուգ գույնի մակերևությները ավելի լավ կլանիչներ են քան բաց գույնի մակերևությները ,այդ իսկ պատճառով մուգ գույնի մարմինները ջերմային ճառագայթման ավելի լավ կլանիչներ են։

    12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

    Օդապարիկները և ինքնաթիռների թևերը շատ հաճախ ներկում են արծաթագույն ներկով, որպեսզի դրանք ավելի քիչ տաքանան արեգակնային ճառագայթներից։Մուգ գույնի մակերևույթները ջերմային ճառագայթման ավելի լավ կլանիչներ են, քան ավելի բաց գույնի մակերևույթները: Հետաքրքիր է, որ ջերմային ճառագայթման արձակման տեսակետից էլ առավելությունը մուգ գույնի մարմիններինն է: Միևնույն ջերմաստիճանում գտնվող մարմիններից մուգ գույնի մարմինները ավելի շատ էներգիա են ճառագայթում, քան բաց գույնի մարմինները:

    Դիտեք թեմային կից պատրաստված պրեզենտացիան՝

    https://my.visme.co/view/rxy34v9n-

    https://my.visme.co/view/g7zjwzdo-

    Posted in Ֆիզիկա

    Ֆիզիկա

    Ջերմահաղորդականություն.

    Առաջադրվող հարցեր՝

    Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

    Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիաի փոփոխման պռոցեսենը անվանում են ջերմա հաղորդում: Ջերամհաղորդման պրոցեսում աշխատանք չի կատարվում: Իհարկ է հնարավոր է, որ երկու պրոցեսները տեղի ունենան միաժամանակ՛ կատարվի և աշխատանք և ջերմափոխանակում:

    Ինչ է ջերմաքանակը

    Ջերամքանակը մարմնի ներքի էներգիաի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:

    Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀում:

    ԿՋ և ՄՋ

    Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

    Եռման ժամանակ՛ իչքն ուզումենք ջերմաքանակը բարձր լինի ուրեմն այն պետք ՝ եռա:

    1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

    Մարմնինը տաքանալիս կամ հովանալիս մարմնի ստացած կամ տված ջերմաքանակը ուղիղ համեմատական է մարմնի զանգվածին և վերջնական ու սկզբնական ջերմաստիճաների տարբերությանը: Այս դեպքում  2 լիտրը ավելի ջերմաքանաք կկորցնի:

    Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

    Պղնձե ձողի երկայնքով մոմով ամրացնենք լուցկու մի քանի հատիկ:

    Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

    Լավ  ջերմահաղորդիչ – պղինձ, երկաթ, արծաթ

    Վատ ջերմահաղորդիչ – ջուր, օդ, բուրդը

    Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

    Որովհետև նրա մոլեկուլների հեռավորությունը մեծ է:

    Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

    Ջերմամեկուսիչ նյութերն ունեն ցածր ջերմահաղորդականություն և օգտագործվում է տարբեր նպատակներով՝  միջավայրը տաք կամ սառը պահելու համար:

    Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականություն երևույթը վակուումում: Ինչու:

    Ոչ, որովհետև վակուումում մարմնինները չեն փոխազդում:

    https://lh3.googleusercontent.com/ymVgBq90dZhtw2zdrxHDB7Mq-6q1N1z3lowB7BUnKvaBmqVh7gjSBPwJXQW07-w_TgY-pwsNWglpYB9IncWE6Pk5QWy0biuEJsLK9JPgq3YMK7Qd9pzV4RndocMkiV01c5Og3f09

    Թերմոս

    Դիտեք նաև կից ուսումնական նյութը.

    ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Posted in Ֆիզիկա

    Ֆիզիկա

    Ներքին էներգիա.

    §39.  Ներքին էներգիայի փոփոխման եղանակները.

    Առաջադրվող հարցեր՝

    1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

    Կինետիկ և պոտենցյալ

    2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 

    Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։

    3.Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

    Մեխանիկական էներգիան փոխակերպվում է ջերմայինի։

    4.Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

    Շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

    5.Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

    էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը  անվանում են մարմնի ներքին էներգիա:

    6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

    7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

    8.Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

    Մեխանիկական էներգիայի փոփոխությունը բնութագրում է մարմնի ֆիզիկական վիճակը։

    9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

    10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:

    11.Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

    Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում:

    12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:

    13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

    14.Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:

    Posted in Ֆիզիկա

    Ֆիզիկա. դաս 20

    Թեմա՝  

    §35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը

    §36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:

    1. Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

    Տաք և սառը մարմինները իրար հպվելիս սառը մարմինը տաքանում է, իսկ տաք մարմինը սառում:

    2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

    Մարմինների տաքացվածությունը բնորոշում են ջերմաստիճան կոչվող ֆիզիկական մեծությամբ:

    3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

    Ինչքան մեծ է մոլեկուլների անկանոն շարժման արագությունը այնքան ավելի մեծ է մարմնի ջերմաստիճանը:

    4. Ինչ է ջերմային շարժումը:

    Մարմնի մասնիկների՝ ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում

    5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր  մ/վ կարգի մեծություններ են:

    https://lh3.googleusercontent.com/ZFXzo_kKrdJrENF4u2kLjA7yqsW-CJKLi-FR_-j9Q786Y5r3Z1BNIy5SGBELg2FdJLwBfCYcxE2F-Ebw38_XsMkWVoQou5KiKo9jlO-JVfQlyqw7enH9Zhf12975EbLLs8lPnxu0

    Գազերում դիֆուզիան տևում է տասնյակ վարկյաններ, քանի,որ ջերմային շարժման արագությունները շատ մեծ են, ապա գազի մոլեկուլները սենյակի մի ծայրից մյուսը կարող են հասնել մի քանի հարյուրերորդական վայրկյանում: Սակայն հսկայական թվով մոլեկուլների հետ անկանոն և պատահական բախումների հետևանքով մոլեկուլները որոշակի ուղղությամբ տեղափոխվում են չնչին չափով: Հենց սա է պատճառը, որ դիֆուզիան գազերում տևում է տասնյակ վայրկյաններ:

    6. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:

    Կարծում եմ, ինչ-որ չափով հնարավոր է գնահատել, սակայն ճշգրիտ, հիմնականում ոչ:

    7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

    Ջերմաչափ

    8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:

    Ինձ հայտնի է գազային ջերմաչափը, հեղուկային,սնդիկային և օպտիկական:

    9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:

    Նյութի ընդարձակում

    10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք:

    Ցելսիուսի և Ֆարենհայտի:

    11. Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

    20°C=32°F+20*9/5°F=68°F

    Posted in Ֆիզիկա

    Ֆիզիկա

    Թեմա՝ Նյութի կառուցվածքը.

    §32. Ֆիզիկական մարմին և նյութ: Նյութի կառուցվածքը:

    §33. Ատոմներ և մոլեկուլներ:

    §34. Մոլեկուլների շարժումը: Դիֆուզիա:

    1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

    Բաժակ-ապակի, կավ, պլասմաս

    աթոռ-փայտ

    գիրք-թուղթ

    2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:

    Նյութերից

    3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:

    4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:

    Նյութի մասնիկները կոչվում են ատոմներ:

    5.Որ նյութն են անվանում տարր:

    Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:

    6.Ինչ է մոլեկուլը:

    Մոլեկուլը ատոմների խումբ է:

    7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:

    8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:

    Ատոմ

    9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:

    100 000 000 անգամ

    10.Ինչ է դիֆուզիան:

    Նյութերի ինքնաբերաբար խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:

    11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:

    Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: 

    12.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

    Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է ընթանում:

    Posted in Ֆիզիկա

    Ֆիզիկա. Սեյսմիկ ալիքներ

    Սեյսմիկ ալիքները երկրի կամ առաձգական այլ մարմիններով տարածվող էներգիայի ալիքներն են, որոնք առաջանում են երկրաշարժի, պայթեցումների և մեխանիկական հարվածների հետևանքով։ Ուժեղ երկրաշարժերի օջախների մոտ, վայրկյանի տասներորդ մասի տատանման պարբերության դեպքում սեյսմիկ ալիքները ձեռք են բերում կործանիչ ուժ։ Ըստ տատանման բնույթի սեյսմիկ ալիքները լինում են երկայնակի և լայնակի, որոնք միասին կոչվում են ծավալուն։

    Երկայնակի ալիքները բնութագրվում են միջավայրի մասնակի շեղումով սեյսմիկ ալիքի ուղղությամբ, իսկ լայնակին՝ մասնակի շեղումով սեյսմիկ ալիքին ուղղահայաց ուղղությամբ։ Նրանց ամպլիտուդի նվազումը համասեռ և իզոտոպ միջավայրերում հակադարձ համեմատական է հեռավորությանը։ Երկայնակի ալիքների արագությունը մեծ է լայնակի ալիքների արագությունից և հասնում է մինչև 8 կմ/վ-ի։ Միջավայրի բաժանման սահմանի առկայության դեպքում Երկրի մակերևույթին մոտ առաջանում են տարբեր տեսակի մակերևութային ալիքներ, որոնց ամպլիտուդի նվազումը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսու արմատին։ Այդ պատճառով, հեռակա երկրաշարժերից առաջացած ալիքների մեջ ամպլիտուդի մեծությամբ իշխողը մակերևութային ալիքներն են։ Ըստ խորության Երկրի հատկությունների փոփոխման պատճառով փոխվում է նաև ծավալային ալիքների տարածման արագությունը, որը հնարավորություն է տալիս Երկրի ներսում հայտնաբերել մի շարք պատյաններ և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։

    Երկայնական և լայնական ալիքները բնութագրվում են համապատասխանաբար p և s տառերով։ Լայնական ալիքները՝S-ը, չի տարածվում հեղուկ միջավայրում իր շարժման ձևի պատճառով։ P ի S և արագությունների հարաբերությունը 1.73 է։ Երկրաշարժերի ժամանակ հիմնական ավերիչ է հանդիսանում s ալիքը։

    Աղբյուրներ