Posted in Ֆիզիկա

Ֆիզիկա

Ճառագայթային ջերմափոխանակում .

Առաջադրվող հարցեր՝https://lh6.googleusercontent.com/4mdPmQm-g0qSKmYrUuCkU93-9VLVcnA6GpCrO9Ef_f3MvcCPmV791Wa5AqINzQ2WcWIN5NGO4SqdKUq4scnNl6MVK014ZYm_4y7U-yWSJ6aJcmsa2AAgBKUpTL2iTpoWKmQNvMbL

1.Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:

Ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտերի միջև տեղի է ունենում հետևյալ կերպ։Օդի անհավասարաչափ տաքացմամբ պայմանավորված ջերմությունը կարող է շատ արագ փոխանցվել մի տեղից մյուսը։Տաքանալիս օդը ընդարձակվում է և նրա խտությունը դառնում է ավելի փոքր քան շրջապատող սառը օդինը։Այս դեպքում ելնելով Արքիմեդյան օրենքից, որտեղ տաք օդի վրա ազդող աքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը  ստիպելով , որ նա բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառը օդը իջնի ներքև։Տեղի է ունենում սառը և տաք օդի շերտերի մեխանիկական խառնում, որն ուղեկցվում է ջերմափոխանակմամբ։ Ջերմափոխանակումը հիմնված է կոնվեկցիաի օրենքի վրա։

2.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:

3.Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Կոնվեկցիայի երևույթը մեծ դեր ունի բնության մեջ։Նրա շնորհիվ մթնոլորտի օդը շարունակ խառնվում է ,որի հետևանքով երկրի բոլոր վայրերում օդն ունի գրեթե նույն բաղադրությունը։ Քննարկենք հետևյալ փորձը։Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք  վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4.Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Փորձասրվակի մեջ մի կտոր սառույց դնենք և վրան սառը ջուր լցնենք: Սրվակը վերևից տաքացնելիս՝ ջրի վերին շերտերը սկսում են եռալ մինչդեռ ջրի ստորին շերտերը սառն են մնում, անգամ սառույցը չի հալչում: Սա բացատրվում է նրանով, որ տաքացման այս եղանակի դեպքում կոնվեկցիա չի կատարվում: Տաքացած շերտերը բարձրանալու տեղ չունեն. դրանք առանց այդ էլ վերևում են: Իսկ ստորին սառը շերտերը այդպես էլ կմնան ներքևում:

5.Ինչպես է գոյանում ամպը:

Երբ ջուրը տաքանում է այն գոլորշիանում է վերև և միանալով իրար առաջանում է ամպ:

6.Ինչպես է առաջանում քամին:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, տաք և սառը օդերի խառնուրդից առաջանում է քամի:

7.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

Կոնվեկցիան պինդ մարմիններում հնարավոր չէ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն:

8.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի ձև է, որով իրականցվում է լիցքավորված մասնիկների փոխազդեցություն: Էլեկտրամագնիսական ալիքը կարող է գոյություն ունենալ նյութի հետ կամ նյութից դուրս։

9.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:

10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն։Օրինակ՝ ձեռքը ներքևից մոտեցնելով հոսանքին միացված էլեկտրական արդուկին զգում ենք թե ինչպես է ջերմությունն արդուկից հաղորդվում մեր ձեռքին։Արդուկի և ձեռքի միջև կա օդի շերտ։Սակայն օդը վատ ջերմահաղորդիչ է, նշանակում է ,որ ջերմությունն արդուկից մեր ձեռքին ջերմահաղորդականությամբ չի փոխանցվում,չի փոխանցվում նաև կոնվեկցիայով ,ուրեմն՝ ջերմությունը մեր ձեռքին հաղորդվում է ճառագայթային ջերմափոխանակմամբ։

11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Ջերմային ճառագայթումը ավելի արագ կլանում են սև մարմինները: Ամռանը խորհուրդ չեն տալիս կրել մուգ հագուստ, քանի որ այն ավելի արագ է ջերմություն փոխանցում, քան ավելի վառ գույները, հատկապես ՝ սպիտակը:Այսինքն՝ մուգ գույնի մակերևությները ավելի լավ կլանիչներ են քան բաց գույնի մակերևությները ,այդ իսկ պատճառով մուգ գույնի մարմինները ջերմային ճառագայթման ավելի լավ կլանիչներ են։

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկները և ինքնաթիռների թևերը շատ հաճախ ներկում են արծաթագույն ներկով, որպեսզի դրանք ավելի քիչ տաքանան արեգակնային ճառագայթներից։Մուգ գույնի մակերևույթները ջերմային ճառագայթման ավելի լավ կլանիչներ են, քան ավելի բաց գույնի մակերևույթները: Հետաքրքիր է, որ ջերմային ճառագայթման արձակման տեսակետից էլ առավելությունը մուգ գույնի մարմիններինն է: Միևնույն ջերմաստիճանում գտնվող մարմիններից մուգ գույնի մարմինները ավելի շատ էներգիա են ճառագայթում, քան բաց գույնի մարմինները:

Դիտեք թեմային կից պատրաստված պրեզենտացիան՝

https://my.visme.co/view/rxy34v9n-

https://my.visme.co/view/g7zjwzdo-

Թողնել մեկնաբանություն